Թրամփի մոմե արձանը 15.900 դոլարով վաճառքի է հանվել eBay-ում (լուսանկարներ)
eBay կայքում վաճառքի է հանվել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրական չափի մոմե արձանը, որն արժե 15.900 դոլար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, արձանը, որն ունի Թրամփի արտաքինին բնորոշ մաշկի գույն, մազեր ու դիմագծեր, պատրաստվել է Մինեսոտայում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփի արձանը պատրաստվել է EHOO Wax Figure ընկերության կողմից: Այն ունի 187 սմ երկարություն ու կշռում է 34 կգ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2018թ. հունվարին, 71-ամյա ղեկավարի մոմե քանդակը հայտնվել էր Լոնդոնի Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանում: