Դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս դրամական փոխհատուցում կտրվի` բնակտարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում
Վաղը կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերի շրջանակում է Հայաստանի Հանրապետության դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Մշտական բնակության վայրից դուրս նշանակված կամ գործուղված դատախազին փոխհատուցման գումարները վճարում է Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմը՝ նախատեսված բյուջետային միջոցների հաշվին:
Ըստ նախագծի`անհրաժեշտության դեպքում, պայմանավորված դատախազին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակելիս կամ գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`
Նախագիծը նպատակ է հետապնդում ապահովելու օրենսդրությամբ դատախազին վերապահված սոցիալական երաշխիքների կենսագործումը: Նախագծով առաջարկվող կարգավորումը գործում է նաև ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների համար: