Դոնարուման կրկին ցանկանում է լքել «Միլանը»
Պեպե Ռեյնայի` «Միլան» տեղափոխության վերաբերյալ շշուկները իրականություն են դառնում: Այս փաստը ստիպում է «ռոսոներիների» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային մտածել ակումբը լքելու մասին:
Իտալացի ֆուտբոլիստի ընտանիքի հարաբերությունները լարվել են «Միլանի» սպորտային տնօրեն Մասիմիլիանո Միրաբելիի հետ: «Սան Սիրոյում» կայացած վերջին հանդիպման ընթացքում Դոնարումայի հայրը` Ալֆոնս Դոնարուման, ցուցադրաբար չի բարևել Միրաբելիին:
Տեղեկությունը հաստատել է նաև իտալական հեղինակավոր պարբերական «La Gazzetta dello sport»-ը: Երիտասարդ խաղացողի գործակալ Մինո Ռայոլան արդեն սկսել է նոր ակումբ փնտրել դարպասապահի համար:
«Միլանն» էլ, իր հերթին, սպասում է տրանսֆերային առաջարկների: Հաղորդվում է, որ «ռոսոներիները» մտադիր են Դոնարումայի վաճառքից վաստակել 60 մլն եվրո: