Ինդիան Ուելս. Ֆեդերերը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը Ինդիան Ուելսում ընթացող մրցաշարում:
Աշխարհի առաջին ռակետը մրցաշարի 3-րդ փուլում հաղթել է սերբ Ֆիլիպ Կրայինովիչին: Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:1 հաշվով և տևել է 58 րոպե:
36-ամյա Ֆեդերերն իր հաշվին է գրանցել 5 բրեյք փոինթ և 6 էյս, ինչպես նաև մեկ անգամ էլ սխալվել է մատուցման ժամանակ:
1/8 եզրափակչում Ռոջերը կմրցի ֆրանսիացի Ժերեմի Շարդիի հետ: