Թրամփը թույլ չի տվել Apple-ի առանցքային մատակարարի վաճառքն արտասահմանյան ընկերությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելափակել է Apple ընկերության համար միկրոչիպեր արտադրող Qualcomm ընկերության վաճառքը սինգապուրյան Broadcom ընկերությանը: Այդ մասին ասված է նախագահական հրամանագրում:
Սպիտակ տանն այդ որոշումը պատճառաբանել են ազգային անվտանգության նկատառումներով: Եթե գործարքը կայանար, դրա արժեքը կկազմեր տեխնոլոգիական ոլորտի համար ռեկորդային 117 միլիարդ դոլար:
2017 թվականի նոյեմբերին Broadcom-ի ղեկավարությունը հանդիպել է Թրամփի հետ: Այդ հանդիպման արդյունքներով որոշում է կայացվել տեղափոխել ընկերության շտաբ-գրասենյակն ԱՄՆ: Այնուամենայնիվ, ընկերության կողմից զիջումները բավարար չեն եղել ամերիկյան իշխանությունների համար: