Կատմանդուում ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 27 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)
Կատմանդուի օդանավակայանում US-Bagnla բանգլադեշական ավիաընկերության ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այդ մասին հայտնում է Kathmandu Tribune թերթը՝ վկայակոչելով օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչին:
Ինքնաթիռը, որում եղել է 71 մարդ, այդ թվում՝ անձնակազմի չորս անդամ, վթարի է ենթարկվել վայրէջք կատարելու ժամանակ: AFP-ի հաղորդմամբ՝ զոհվել է առնվազն 27 մարդ։ Հայտնի է, որ առնվազն 17 մարդ ողջ է մնացել:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ չեղարկվել են օդանավակայանի բոլոր չվերթները:
Օդանավակայանի ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ չվերթը ժամանում էր Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից: