Ռուս զբոսաշրջիկը ծննդաբերել է Կարմիր ծովում (լուսանկարներ)
Սոցցանցերում տարածվել են մի շարք լուսանկարներ, որոնք արվել են Եգիպտոսի Սինայի թերակղզու հարավային ափին՝ Կարմիր ծովում, ու պատմում են ջրում ծննդաբերած ռուս զբոսաշրջիկի մասին:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ուշագրավ կադրերը ֆիքսել է հանգստացողներից մեկը՝ ծովի ափին գտնվող հյուրանոցի պատշգամբից:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռուս զբոսաշրջիկը երեխային լույս աշխարհ է բերել ջրային ծննդաբերության գծով մասնագիտացած բժշկի օգնությամբ:
Նշվում է, որ տեղի լրատվամիջոցները ստուգել են լուսանկարների իսկությունը: Նրանք նաև նկատել են, որ ռուս կանայք հաճախ են գալիս Կարմիր ծով՝ դրա ջրերում ծննդաբերելու համար: