Մեծ Բրիտանիայում շների ցուցադրությունն ավարտվել է բողոքի ակցիայով (տեսանյութեր)
Մեծ Բրիտանիայի Բիրմինգեմ քաղաքում անցկացված շների ցուցադրությունն (Crufts) ավարտվել է խառնաշփոթով, երբ մրցանակաբաշխության արարողության ժամանակ անհայտ անձինք ուղիղ եթերում վազել են դահլիճ: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Twitter-ի օգտատերերից մեկը:
«Դրամա՝ Crufts-ի ժամանակ. անվտանգության ծառայությունը ստիպված է եղել վնասազերծել «հարձակվողին» «Շոուի լավագույն մասնակիցը» անվանակարգի հաղթողին ընտրելու ժամանակ»,- գրել է նա:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է շանը գրկած կինը ներկայանում մրցանակ ստանալու համար, դնում կենդանուն պատվանդանի վրա, այնուհետև անհայտ անձն ու անվտանգության ծառայության աշխատակիցները վազում են նրա կողքով: Այդ պահին կինը վերցնում է շանն ու հեռանում:
Ինչպես նշում է The Independent-ը, սա բողոքի ակցիա էր, որի պատասխանատվությունը ստանձնել է PETA կազմակերպությունը («Մարդիկ հանուն կենդանիների հանդեպ էթիկական վերաբերմունքի»):
PETA-ի YouTube-ալիքում հրապարակված տեսանյութում երևում է, որ ցուցարարները երկուսն են եղել՝ տղամարդ ու կին՝ «Crufts. շների եվգենիկա» գրությամբ պաստառով:
Եվգենիկան ուսմունք է մարդկային ցեղի և դրա ժառանգական հատկանիշների լավացման մասին:
#Crufts drama when security had to tackle an invader after Best in Show was presented. Look how fast security grabbed the trophy pic.twitter.com/uKPXB61CDh
— Ryan Love (@RyanJL) 11 марта 2018 г.