Աշտարակում՝ դիտահորի մեջ մարդու չձևավորված պտուղ է հայտնաբերվել. shamshyan.com
Ոստիկանության Աշտարակի բաժին այսօր՝ ժամը 10։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում՝ կոյուղով անցնող դիտահորի մեջ, նորածնի դի կա։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկանները պարզել են, որ նորածնի դին նշված դիտահորի մեջ հայտնաբերել են Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր ահազանգ են ստացել, որ դիտահորը խցանված է։ Տեղում աշխատել է նաև դատական բժիշկը, ով հայտնել է, որ հայտնաբերվածը չձևավորված մարդու պտուղ է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։