Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Հայ-իրանական կապերը նշանակալիորեն զարգացել են. Իրանում ՀՀ դեսպանը «Tasnim»-ին տված հարցազրույցում ներկայացրել է համատեղ ծրագրերը

Վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները նշանակալիորեն զարգացել են։ Անցած ժամանակաշրջանում երկու երկրների միջև համագործակցության արդյունքում տարբեր տնտեսական ծրագրեր են կյանքի կոչվել։ Այս մասին ասել է Իրանում ՀՀ  դեսպան Արտաշես Թումանյանը՝ իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

-Հայաստանը և Իրանն ունեն հազարավոր տարիների ընդհանուր պատմություն և մշակույթ, դրանով հանդերձ կա տպավորություն, որ այսօր երկու ժողովուրդների փոխճանաչողությունը շատ ցածր մակարդակի վրա է, Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ։

-Ճիշտ նշեցիք, Հայաստանի և Իրանի ժողովուրդներն այս տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից են, և երկու երկրների պատմական ու մշակութային փոխառնչությունները շատ խոր արմատներ ունեն։ Իրանն ունի 2500 տարվա պետականության պատմություն: Հայաստանը ևս ունի պետականության պատմության նույնքան հարուստ անցյալ, բայց մեր երկիրը տարբեր պատճառներով պատմական որոշակի շրջափուլերում կորցրել է իր պետականությունը։ Առանձին ժամանակաշրջաններում Հայաստանի պետականությունը վերականգնվել է: 20-րդ դարասկզբին՝ 1918 թվականին, վերստին ստեղծվել է հայկական պետություն, և Խորհրդային Միության ձևավորումից հետո Հայաստանն իր այդ աշխարհագրական տարածքով ԽՍՀՄ-ի մաս է կազմել։ Այս վիճակը պահպանվել է 70 տարի, մինչև որ Խորհրդային Միությունը փլուզվել է, և Հայաստանը ԽՍՀՄ-ի մեջ մտնող մյուս երկրների նման անկախություն է ձեռք բերել, պետություն ստեղծել։

Հիմա 27 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն, Իրանի հետ ունի երկկողմ միջպետական հարաբերություններ։ Ինչ վերաբերում է երկու երկրների փոխճանաչողության ցածր մակարդակին, պետք է ասել, որ դա պայմանավորված է Խորհրդային Միության ժամանակաշրջանով, երբ Հայաստանի և Իրանի միջև ուղղակի կապ գոյություն չի ունեցել։ Այդուհանդերձ, վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները նշանակալիորեն զարգացել են։ Անցած ժամանակաշրջանում երկու երկրների միջև համագործակցության արդյունքում տարբեր տնտեսական ծրագրեր են կյանքի կոչվել։

Առաջիններից էր Արաքս գետի վրա կառուցված կամուրջը, որը դարձավ երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների խորհրդանիշը։ Հետագայում իրականացվել են մի շարք խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր:

Կառուցվել է երկու բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ, իսկ երրորդը կառուցման ընթացքի մեջ է։ Այդպիսով, լուրջ հնարավորություններ են ստեղծված միմյանց հուսալիորեն միացնելու Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը: Այս քառակողմ համագործակցության ուղղությամբ արդեն ստորագրվել է բազմակողմ հուշագիր:

Իրականացվել է նաև կարևորագույն մի ծրագիր գազի ոլորտում: Կառուցվել է Իրան-Հայաստան գազամուղը, որն ունի տարեկան 2.2 մլրդ մ3 կարողություն: Այդ գազամուղի միջոցով այժմ իրականացվում է Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագիր, և այն եկող տարվա ընթացքում ընդլայնվելու է:

Լավ համագործակցություն է իրականացվում նաև կապի և հեռահաղորդակցության ոլորտում:

Մեկ այլ կարևոր խոշոր ծրագիր երկար տարիների քննարկումից հետո այժմ, ամենայն հավանականությամբ, կմտնի գործնական իրականացման փուլ: Խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ Արաքս գետի վրա կառուցվելիք Մեղրիի ՀԷԿ-ին է վերաբերում:

Տնտեսական համագործակցության ամենաառանցքային ուղղություններից մեկը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ընթացող բանակցություններն են: ԵԱՏՄ-ն ունի 180 մլն բնակչությամբ շուկա, իսկ Իրանը՝ 80 մլն: Սա նշանակում է, որ իրական հնարավորություններ կան այդ երկու շուկաները միմյանց փոխկապակցելու:  Ինչպես գիտեք, հինգ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Հայաստանը ԵԱՏՄ անդամ են, և Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որ Իրանի հետ ունի ցամաքային սահման։ Այդ իսկ պատճառով ԵԱՏՄ-ի և Իրանի միջև բանակցություններում Հայաստանը կարևոր և առանցքային դեր ունի։ Ներկայումս ԵԱՏՄ-Իրան բանակցությունները գտնվում են ավարտական փուլում, որի ստորագրումից հետո կստեղծվեն միանգամայն նոր պայմաններ ինչպես Հայաստան-Իրան, այնպես էլ ողջ տարածաշրջանի տնտեսական համագործակցության զարգացման համար: 

-Ներկայումս թվում է, որ Կովկասյան տարածաշրջանում շատ խնդիրներ չեն հանգուցալուծվել, և Հայաստանի Հանրապետությունն իր հարևան երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ լավ հարաբերություններ չունի։ Հայաստանն էլ միակ երկիրն է ԵԱՏՄ կազմում, որ Իրանի հետ ունի ցամաքային սահման։ Այդպիսով, ինչպե՞ս կդրսևորվի Երևանի դերը որպես ԵԱՏՄ-ին և Իրանին միմյանց կապող գործոն՝ հաշվի առնելով Կովկասյան տարածաշրջանի խճճված խնդիրները։

-Նախ Հայաստանի հարաբերությունները Վրաստանի հետ շատ լավ են:

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք և միջպետական սահմանը փակ է: Վերջին շրջանում երկու երկրների միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը խզվել է Թուրքիայի պատճառով: Հետագայում ինչպիսի ընթացք կունենա այն, ցույց կտա ժամանակը:

Ադրբեջանի պարագան լրիվ այլ է: Այստեղ խնդիրը կապված է Ղարաբաղյան հակամարտության հետ, և երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հարցը լիովին կախված է այդ հակամարտության լուծումից:

Իսկ Ձեր ակնարկը կապված տարածաշրջանում Հայաստանի ունեցած խնդիրների հետ, չի նշանակում, որ Հայաստանը մեկուսացած վիճակում է գտնվում: Իրանն էլ իր որոշ հարևանների հետ հարաբերություններում կնճռոտ հարցեր ունի:

Գոհունակությամբ պետք  է նշել, որ Հայաստանը և´ Իրանի, և´ Վրաստանի միջոցով իրականացնում է ցամաքային տրանսպորտային հաղորդակցության գործառույթները (ֆունկցիաները)՝ կապված արտաքին տնտեսական կապերի իրականացման հետ:

Ինչ վերաբերում է Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը, դա Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական առավելություններից է:

Հայաստանը նաև շատ լավ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընդունման գործընթացն ընթացքի մեջ է և շուտով կավարտվի: Եթե սրան ավելացնենք Հայաստանի լավ հարաբերությունները ԱՄՆ-ի, արևմտյան մյուս երկրների, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և շատ այլ երկրների հետ, ինչպես նաև Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակը, ապա կարող ենք խոսել Հայաստանի՝ տարածաշրջանային տնտեսական հանգույցի վերածվելու իրական հնարավորությունների մասին: Այսօր էլ իհարկե զգալի արդյունքներ ունենք Հայաստանի տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման առումով: Կարելի է միայն վկայակոչել Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալների լուրջ աճը, որ արտահայտվում է երկնիշ թվերով:

ԵՄ-ի հետ հարաբերություններում այսօր էլ գործում է GSP+ համաձայնագիրը, որը թույլ է տալիս 6400 անուն ապրանքատեսակ ԵՄ երկրներ ներմուծելու համար կիրառել մաքսատուրքի զեղչված սակագներ: Նման արտոնյալ առևտրի ռեժիմներ կան ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների հետ: Այս ամենը նշանակում է, որ օտարերկրյա, այդ թվում նաև իրանական կապիտալով ստեղծված ձեռնարկությունները «արտադրված է Հայաստանում» ապրանքանիշով (բրենդ) ապրանքներն արտոնյալ պայմաններով կարող են Հայաստանից արտահանվել վերը նշված երկրներ:

Իրանական տնտեսվարողների համար շատ գրավիչ է նաև Հայաստանի բանկային համակարգը, որը բավարարում է ժամանակակից ամենաբարձր պահանջներին:

Անշուշտ, Իրանը ևս շատ լուրջ առավելություններ ունի, որոնցից հայաստանյան տնտեսվարողները կարող են լավագույնս օգտվել: Դրանք Իրանի տնտեսության բազմաթիվ զարգացած ուղղություններն են, տարանցումային (տրանզիտային) մեծ հնարավորությունները, հարուստ բնական ռեսուրսները, կադրային մեծ ներուժը և վերջապես հսկայածավալ շուկան:

Հայաստանի և Իրանի միջև խոր և համակողմանի համագործակցության մեկ այլ կարևոր բնագավառ ևս կա, դա գիտության և կրթության ոլորտն է, որտեղ երկուստեք լուրջ հնարավորություններ կան:

Ինչ վերաբերում է փոխճանաչողությանը, դա իրոք լուրջ խնդիր է: Մենք միմյանց մասին կարող էինք շատ ավելին իմանալ: Ի դեպ, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը լուրջ աշխատանք է կատարում և´ ԶԼՄ-ներով, և´ սոցիալական ցանցերի միջոցով Իրանում անհրաժեշտ տեղեկատվության տարածման ուղղությամբ: Նույնը անում են նաև Հայաստանի շատ պետական մարմիններ և հասարակական կազմակերպություններ: Դեսպանությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում Թեհրանի և նահանգային առևտրի պալատներում ու այլ կառույցներում: Այդ ուղղությամբ բավականաչափ աշխատանք են կատարում նաև իրանական կառույցները, այդ թվում Հայաստանում Իրանի դեսպանությունը: Բոլոր դեպքերում այս ուղղությամբ անելիքները չափազանց շատ են:   

-Վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի կառավարման համակարգի` նախագահականից խորհրդարանականի փոփոխության գործընթացը: Վերջին օրերին տեղի ունեցավ նաև նոր նախագահի` Արմեն Սարգսյանի ընտրությունը խորհրդարանի կողմից: Սակայն վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլին, և այդպիսով ի՞նչ կարող եք ասել սպասվող փոփոխությունների մասին։

-Հայաստանում տեղի են ունեցել սահմանադրական լուրջ փոփոխություններ, որոնք կառավարման համակարգը նախագահականից վերափոխել են խորհրդարանականի: Այս հիմնարար փոփոխություններն ընթացքի մեջ են: Նախկինում Հանրապետության նախագահն ընտրվում էր ժողովրդի կողմից՝ ուղղակի քվեարկության միջոցով: Այսօր գործող կարգի համաձայն՝ նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից: Ինչպես նշեցիք, Հանրապետության նախագահն արդեն ընտրվել է, և մոտ մեկ ամսվա ընթացքում խորհրդարանի կողմից կընտրվի նաև վարչապետն, ու կձևավորվի կառավարությունը: Ինչ վերաբերում է առաջիկա զարգացումներին, հավատում եմ, որ կառավարման նոր համակարգի պայմաններում մենք ականատես կլինենք հետևողական և արդյունավետ բարեփոխումների:

-Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևոր հարցերից մեկը Ղարաբաղի խնդիրն է և հակամարտող կողմերից յուրաքանչյուրը տարբեր առիթներով հակամարտության պատճառների վերաբերյալ բացատրություններ է ներկայացրել և մյուս կողմին մեղադրել բախումների հրահրման համար: Այս հարցում առկա խոսակցություններից և քննարկումներից բացի անցած օրերին Ադրբեջանի Հանրապետությունը Խոջալուի տարելիցի կապակցությամբ Հայաստանին մեղադրել է ոճրագործության մեջ: Ձեր տեսակետն այս հարցում ինչպիսի՞ն է:

-Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրները հայտնի են միջազգային հանրությանը: Հասկանալի է, որ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներն այդ հարցի շուրջ սկզբունքորեն տարբերվում են: Հարցի խաղաղ կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահ երկրներն են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Մեր կարծիքով Իրանի տեսակետն այդ հակամարտության կապակցությամբ ընդհանուր առմամբ հավասարակշռված է, որն, անշուշտ, զսպող գործոն է տարածաշրջանային կայունության առումով:

Մի հանգամանք ևս. բարձր գնահատելով միջազգային հանրության ջանքերն այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կապակցությամբ՝ այնուամենայնիվ կուզենայի նշել, որ շատ հաճախ տարբեր երկրներում մասնագետները, փորձագետները, ԶԼՄ ներկայացուցիչները և նույնիսկ պետական կառույցները չեն խորանում հակամարտության ծագման պատճառների, ինչպես նաև ներկա իրավիճակի ու ընթացիկ զարգացումների մեջ: Այդ իմաստով հարկ եմ համարում որոշակի տեղեկատվություն տալ: Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի Հանրապետության կազմում չի եղել: Իսկ Խորհրդային ժամանակաշրջանում Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ, որպես ինքնավար մարզ, մտցվել է առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, Ստալինի միջամտությամբ: Այն պահին, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, Հայաստանը և Ադրբեջանը դարձան անկախ պետություններ, և համաձայն Խորհրդային սահմանադրության պահանջների՝ Ղարաբաղը դուրս եկավ Ադրբեջանի կազմից: Այս խաղաղ իրավական գործընթացին հետևած ռազմական գործողությունները և այսօրվա վիճակը բոլորին հայտնի է:

Ես կուզենայի, որ օտարերկրյա լրատվամիջոցներում Ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառների, խնդրի արդարացի լուծման մասին խոր վերլուծություններ և գործնական տեսակետներ ավելի շատ լինեն, որովհետև հակամարտության կողմերի նկատմամբ չեզոք և համահարթեցված մոտեցումները և սոսկ խաղաղության կոչերը բավական չեն խնդրի իրապես արդարացի լուծմանը հասնելու համար:

Ինչ վերաբերում է Խոջալուի վերաբերյալ Ձեր հարցին, կուզենայի այդ կապակցությամբ հիշեցնել ս.թ. հունվարին ԵԽԽՎ–ում ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած  հարցադրման վերաբերյալ վերջինիս պատասխանը, որտեղ ՀՀ նախագահը հիշեցրեց Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի խոսքերը: Ըստ վերջինիս՝ Խոջալուի դեպքերի հետ կապված միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել ադրբեջանական երկու քաղաքական ուժեր, և խնդիրը վերագրվել է իրենց ներքին հակասություններին:

Այս պահին չեմ անդրադառնում ադրբեջանական մի շարք քաղաքներում (Բաքու, Սումգայիթ և այլն) տեղի ունեցած արյունալի իրադարձություններին:  Բոլոր այդ իրադարձությունների մասին բազմաթիվ հրապարակումներ և մեկնաբանություններ են եղել, որոնք հասանելի են յուրաքանչյուրին:

Ինչևէ, ավելի նպատակահարմար կլիներ հակամարտող կողմերի, միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ջանքերն ուղղել հակամարտության շուտափույթ կարգավորմանը և տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:   

-Եվ վերջում` Հայաստանի և Իրանի հարաբերությունների ապագան ինչպե՞ս եք գնահատում:

-Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները կարևոր և առաջնահերթ տեղ ունեն: Վստահ եմ, որ նույնը կարելի է պնդել Իրանի համար: Նաև կարծում եմ, որ այս հարաբերությունները կայուն են ու հարատև, դրանք պայմանավորված չեն երրորդ երկրների հետ ունեցած հարաբերություններով:

Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցում լավատես եմ, և հավատում եմ, որ մեզ սպասվում են առաջընթացի տարիներ: 



 

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

В Архангельске подвели итоги III Всероссийского форума «Арктика. Лёд тронулся»



Жизнь

Eurasianet: Азербайджан публично и цинично уничтожает армянское культурное и историческое наследие в Нагорном Карабахе






Новости 24 часа

Весь мир чипировали умом Ленина?! Раскрыта загадка Мавзолея В.И. Ленина. Проект "Святой Ленин".



Game News

Ubisoft adds another studio to what seems like an increasingly desperate effort to finally get Prince of Persia: The Sands of Time Remake finished



Москва

В Перми в Камской долине построят аквапарк в рамках комплексного развития территории



News Every Day

England vs Bosnia & Herzegovina: Three Lions face Dzeko and Co in Euro 2024 warm-up match – stream FREE, TV, team news



Происшествия

Торжественное возложение цветов к памятному знаку «Юным героям — партизанам и подпольщикам» в Феодосии



Москва

У охранявшей «Крокус Сити Холл» компании отозвали лицензию



Фёдор Шаляпин

Петербургский театр имени Шаляпина покажет мюзикл «Вымыслы» по сказкам Пушкина



Москва

"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.



Даниил Медведев

Российские ракетки сообразили на троих // Даниил Медведев, Мирра Андреева и Элина Аванесян дружно вышли в 1/8 финала теннисного Roland Garros



Москва

Пушинка из Космоса спасёт либо снесёт США? Научные важные данные. Проект «Святой Ленин».



#123ru.net

«СВЯТОЙ ЛЕНИН» легально изготавливает армии и спецслужбы. 6 серия. СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.



Симферополь

Галерея пушкинских героев



Москва

Два дня, наполненных театром, музыкой, книгами и наукой, — в Парке Горького во 2-й раз прошел Московский детский фестиваль искусств «НЕБО»



Москва

Собянин открыл пешеходную галерею между станциями метро и МЦД-4 Кутузовская



Москва

Два дня, наполненных театром, музыкой, книгами и наукой, — в Парке Горького во 2-й раз прошел Московский детский фестиваль искусств «НЕБО»



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.





Путин в России и мире
Москва

LIVE: Путин проводит встречу с постоянными членами Совбеза России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Прямое авиасообщение открыли между Ульяновском и Минском




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Киевский эксперт: Запад может нанести ядерный удар первым


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Карди Би

Между Карди Би и рэпершей BIA начался биф



Москва

Суд вынесет приговор за взятку экс-полковнику ФСБ Дмитрию Фролову

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net