Իրանում սահմանային անցակետի վրա մահապարտ ահաբեկիչների հարձակում է կանխվել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կիրակի կանխել է երկրի հարավ-արևելքում տեղակայված սահմանային անցակետի վրա հարձակումը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կորպուսի լրատվական կայքը:
«Երեկ երեկոյան ահաբեկչական խմբավորման գրոհայինները և զինված հանցագործները պայթուցիկով լի ավտոմեքենայի օգնությամբ ցանկանում էին պայթեցնել իրենց՝ որպես թիրախ ընտրելով Սարավանի մոտակայքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի սահմանամերձ անցակետերից մեկը»,- ասված է հաղորդագրությունում:
Sepahnews-ի տվյալներով՝ ուժայիններին ճիշտ ժամանակին հաջողվել է կանխել հարձակումը՝ սպանելով երկու ահաբեկչի, ինչպես նաև ոչնչացնելով ավտոմեքենան: