Անտոնիո Կոնտե. Մորատան պատրաստ կլինի «Բարսելոնայի» հետ խաղին
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի մասին.
«Մորատան ամեն օր մարզվում է թիմի հետ ու բարելավում է իր ֆիզիկական վիճակը: Վաղը նա կլինի խաղադաշտում ու կօգնի թիմին նաև «Բարսելոնայի» հետ խաղում:
Ալվարոն պատասխանատու մարդ է ու հասկանում է, որ մրցակցությունից շահում է միայն թիմը: Ժիրուն նույնպես հզոր ուժ է մեզ համար: Մեծ ակումբներում մրցակցություն պետք է լինի խաղային բոլոր օղակներում: Այո՛, հնարավոր է նաև, որ Ժիրուն ու Մորատան մեկնարկային կազմ դուրս գան միասին»,- Կոնտեի խոսքերը մեջբերում է «թոշակառուների» պաշտոնական կայքը:
Իտալացի մասնագետը նաև հայտնել է, որ «Հալ Սիթիի» հետ խաղին չես մասնակցի Ռոս Բարկլին, Տեմուե Բակայոկոն և Դավիդ Լուիզը: