Վրսալկոն երկարաձգել է պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ
«Աթլետիկոյի» պաշտպան Շիմե Վրսալկոն երկարաձգել է պայմանագրի ժամկետն ակումբի հետ:
Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա խորվաթի նոր պայմանագրի ժամկետը «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Հիշեցնենք, որ Վրսալկոն «Աթլետիկո» է տեղափոխվել 2016 թվականին: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպման և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: