Tesla-ն վիրտուալ էլեկտրակայան կստեղծի Ավստրալիայում
Ավստրալական Հարավային Ավստրալիա նահանգի կառավարությունը վիրտուալ էլեկտրակայան ստեղծելու վերաբերյալ պայմանագիր է կնքել ամերիկյան Tesla ընկերության հետ: Այս մասին ասվում է կառավարության կայքում:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ վիրտուալ էլեկտրակայանի գործարկումը թույլ կտա 30 տոկոսով իջեցնել էլեկտրաէներգիայի արժողությունը վերջնական սպառողի համար:
Հարավային Ավստրալիայի իշխանությունները հայտնել են, որ էլեկտրակայանի ստեղծումը թույլ կտա ինքնուրույն բավարարել իրենց կարիքները և ցանցին հանձնել ավելցուկը:
Նշվում է, որ չորս տարվա ընթացքում համակարգին կմիանա առնվազն 50 հազար տուն: