Ուկրաինայում ձերբակալվել է Կիևի ռեստորանում զինծառայող սպանած ադրբեջանցին
Կիևի Դնեպրովի շրջանային դատարանը ձերբակալել է Ադրբեջանի 31-ամյա քաղաքացուն, որը հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը Կիևի ռեստորաններից մեկում ուկրաինացի զինծառայող է սպանել: Այս մասին հայտնում է Korrespondent-ը՝ հղում անելով Ոիկրաինայի Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Անդրեյ Լիսենկոյին:
«Փետրվարի հինգին Կիև քաղաքի Դնեպրովի շրջանային դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանքը», - գրել է նա Facebook-ում:
Նիսենկոյի խոսքով՝ իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունների շնորհիվ հաջողվել է բացահայտել ու ձերբակալել հանցագործին Զապորոժիե քաղաքում:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ի լույս փետրվարի մեկի գիշերը Կիևի ռեստորաններից մեկում պարանոցի հատվածում դանակի հարվածի հետևանքով տեղում մահացել է 22-ամյա պայմանագրային զինծառայողը: Մարդասպանը փախուստի է դիմել դեպքի վայրից: