Դե Բրույնե. «Մանչեսթեր Սիթիի» խաղացանկը բավականին խիտ է, պետք է հարմարվենք
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն «Բարնլիի» (1:1) հետ խաղից հետո խոսել է «քաղաքաբնակների» խիտ խաղացանկի մասին:
«Հոգնածությունը զգացվում էր առաջին րոպեից: Առաջին տասը խաղերում քեզ լավ ես զգում, հաջորդ տասը խաղում` նորմալ, իսկ դրանից հետո` գարշելի:
Հիմա մենք 15-16 խաղացողներ ունենք, այդ իսկ պատճառով պետք է դժվարությամբ անցնենք այս ամենի միջով»,- բելգիացու խոսքն է մեջբերում «The Guardian»-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դե Բրույնեն մասնակցել է 42 հանդիպման: