Շվեդիայում Զլատան Իբրահիմովիչի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի
Շվեդիայում պատրաստվում են կենսագրական ֆիլմ նկարահանել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
Այդ մասին «Variety» պարբերականին է պատմել շվեդ պրոդյուսեր Մաթիաս Նյորբորգը:
Սցենարը հիմնված կլինի շվեդ հարձակվողի «Ես Զլատանն եմ» գրքից: Ֆիլմի նկարահանումները նախատեսված են մինչև մայիս: Բյուջեն կկազմի 5 մլն եվրո:
Հետաքրքիր է, որ անձամբ Իբրահիմովիչը կընդգրկվի ֆիլմի պրոդյուսերական կազմում: