Թայվանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Թայվանի արևելյան ափերին 6.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Հուալիան քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևելք:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Ցնցումները գրանցվել են 7.8 կմ խորությամբ:
Ինչպես նշվում է ավերածությունների մասին տեղեկություններ չկան, Թայվանի երկաթուղային համակարգը գործում է բնականոն ընթացքով:
Ավելի ուշ ստացված տվյալների համաձայն՝ մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել ծովի հատվածում՝ 5.3 մագնիտուդ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվող տվյալների համաձայն՝ Թայվանում անոմալ ցրտերի պատճառով 50 մարդ էր մահացել: