Հրապարակվել է Դյուսելդորֆում փոթորիկի պահին օդանավի հերոսական վայրէջքի տեսանյութը
Գերմանական Eurowings ավիաընկերության օդաչուները կարողացել են ցած իջեցնել ինքնաթիռը Դյուսելդորֆի օդանավակայանում՝ չնայած ուժեղ փոթորիկին:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հիշեցնելով, որ Եվրոպայի որոշ շրջաններում, հատկապես Գերմանիայում և Նիդերլանդներում արդեն մի քանի օր է, ինչ մոլեգնում է «Ֆրեդերիկե» փոթորիկը: Անոմալ եղանակային պայմանների հետևանքով մարդկային զոհեր են գրանցվել Եվրոպայում:
Փոթորիկի ժամանակ քամու ուժգնացումը հասնում է 110 կմ/ժամ արագության: Էքտրեմալ վայրեջի տեսանյութում երևում է, թե ինչպես կարող էր քամին շուռ տալ ինքնաթիռը, սակայն այն այնուամենայնիվ կարողացել է վայրէջք կատարել: