Թուրք զինվորականները Սիրիա են տեղափոխել Koral էլեկտրոնային պատերազմի համակարգերը
Թուրքական Koral էլեկտրոնային պատերազմի շարժական համակարգը նկատվել է Սիրիայի հետ սահմանային շրջանում՝ Հալեպ նահանգի Աֆրին քաղաքի մոտակայքում: Այս մասին գրում է 338 Telegram-ալիքը՝ հրապարակելով համակարգի լուսանկարը:
Համալիրն, ամենայն հավանականությամբ, կգործարկվի Սիրիայում քուրդ զորամիավորումների դեմ թուրք զինվորականների գրոհների ժամանակ:
Koral համակարգի փորձարկումներն անցկացվել են 2013 թվականին: Առաջին նմուշը Թուրքիայի Զինուժի շահագործմանն է հանձնվել2016-ի փետրվարին: Նշվում է, որ համակարգը կարող է աղմուկի և ազդակների միջոցով խոչընդոտել միջին և հեռահար հակահրթիռային համակարգերի աշխատանքը: