Գիտնականները բանջարեղենի սերմեր են ստեղծել, որոնք ունակ են աճելու Մարսի վրա
Իռլանդացի գիտնականները բանջարեղենի հատուկ սերմեր են աճեցրել, որոնք ունակ են աճելու Մարսի երկրակեղևի պայմաններում:
Առաջիկայում Լիմերիկի Տեխնոլագիական համալսարանի գիտնականների աճեցրած բանջարեղենը կուղարկվի Անտարկտիկայի կայան ցածր ջերմաստիճանային պայմաններում ուսումնասիրելու համար:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, «մարսիական» լոլիկների, վարունգների, հազարի, սպանախի սերմերը, հետագայում նաև սածիլները կենթարկվեն բոլոր հնարավոր փորձարկումների՝ թերությունները բացահայտելու նպատակով:
Այս մթերքների տարբերակիչ հատկությունը սննդարար նյութերի քիչ քանակությամբ օգտագործումը. դրանք բավականին քիչ ջրի կարիք ունեն, ինչպես նաև դիմակայուն են ցածր ջերմաստիճանային պայմաններին: