Գազալցակայանում «Գազել» մակնիշի ավտոմեքենա է պայթել. կա մեկ վիրավոր (լուսանկարներ)
Քիչ առաջ Եղվարդի խճուղու գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել։
Պայթել է «ԳազԵԼ» մակնիշի ավտոմեքենա։
Ըստ նախնական տեղեկության` վիրավորվել է մեկ մարդ, որը գազալցակայանի աշխատակիցն է։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և ԱԻՆ աշխատակիցներ։