Իտալիայում ավիացիայի ոլորտի աշխատակիցները խոշոր գործադուլ են անում
Այսօր Իտալիայի ավիաընկերությունների աշխատակիցները խոշոր գործադուլ են անում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 24 ժամ տևողությամբ համազգային գործադուլին միացել է միանգամից մի քանի արհմիություն, որոնց անդամները դժգոհ են ոլորտի ներկայացուցիչների հետ կնքված կոլեկտիվ պայմանագրերի պայմաններից:
Այս գործադուլի պայմաններով մասնակիցները պարտավոր են աշխատանքի անցնել պիկ ժամանակահատվածներում՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:00-10:00 և երեկոյան 6:00-9:00 ընկած ժամերին:
Քաղաքացիական ավիացիայի ազգային ծառայությունը չի հաղորդում չեղարկված չվերթների հստակ թիվը, սակայն հրապարակում է ան չվերթների ցանկը, որոնց այս գործադուլը հաստատ չի վերաբերի: Հիմնականում սրանք միջազգային չվերթներն են և Ապենինյան թերակղզուց իտալական կղզիներ չվերթները:
Alitalia խոշորագույն ավիափոխադրողը հայտարարել է 37 չվերթի չեղարկման մասին և առաջարկել ուղևորներին փոխել տոմսերը կամ փոխհատուցում ստանալ: