Պյեր-Էմերիկ Օբամեյանգը բաց կթողնի «Հերտայի» հետ հանդիպումը
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չի ընդգրկվել Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի` «Հերտայի» հետ հանդիպման հայտացուցակում:
Այդ մասին հաղորդել է «The Guardian»-ի լրագրող Մարկուս Կրիստենսոնը` հղում անելով «Bild»-ին:
Ըստ մի շարք լրատվամիջոցների` 28-ամյա գաբոնցին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը: Արդեն նշել էինք, որ վերջինս կարող է հայտնվել Լոնդոնի «Արսենալում»:
Օբամեյանգն ընթացիկ մրցաշրջանում դարձել է 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Հերտան» Դորտմունդի «Բորուսիային» կընդունի այսօր` հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 23:30-ին: