1110 փաստաբան միացել է փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ բողոքին. ՓՊ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ հանդես եկող փաստաբանների թիվը հասել է 1110–ի։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Փաստաբանների պալատից` հիշեցնելով, որ 16.01.2018թ. ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից Նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել:
Նշված հայտարարությանը 19.01.2018թ. ժամը 14:00-ի դրությամբ միացել է 1110 փաստաբան: