Ferrari-ն ամբողջովին էլեկտրական սուպերքարեր կստեղծի Tesla-ի հետ մրցելու համար
Իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունը մտադիր է զբաղվել էլեկտրական սուպերքարերի արտադրությամբ, ինչի մասին հայտնել է ընկերության ղեկավար Սերջիո Մարկիոնեն՝ Դետրոյթի միջազգային ավտոշոուի ժամանակ:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, Մարկիոնեն ընդգծել է, որ էլեկտրական մեքենաների ոլորտի առաջատար համարվող ամերիկյան Tesla ընկերության արածը կարող են նաև իրենք անել:
Հետաքրքրական է, որ ժամանակին Մարկիոնեն ամբողջովին էլեկտրական Ferrari-ի մոդելը գրեթե անհնար բան էր համարում, սակայն այժմ, լինելով ոլորտի առաջատար «խաղացողներից», նա չի կարող անտեսել ժամանակի թելադրանքով արվող փոփոխությունները:
Նշվում է, որ Ferrari-ն էլեկտրական սպորտային մեքենաների արտադրությամբ զբաղվելու ծրագրեր ունեցող միակ խոշոր ընկերությունը չէ. Porsche-ն, Aston Martin-ն ու Volkswagen-ն արդեն աշխատում են ամբողջովին էլեկտրական սուպերքարերի արտադրության վրա: