Շախմատի Հայաստանի առաջնություն. Կայացել են առաջին տուրի պարտիաները
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին տուրի պարտիաները:
Հայաստանի տղամարդկանց առաջնությանը այս տարի մասնակցում է 11 շախմատիստ՝ 9 գրոսմայստեր և 2 միջազգային վարպետ: Կանանց մրցաշարին կմասնակցեն 10 շախմատիստուհի՝ 1 միջազգային վարպետ, 1 կանանց գրոսմայստեր, 3 կանանց միջազգային վարպետ և մեկ վարպետության թեկնածու:
Առաջին տուրում գրանցվել են հետևայլ արդյունքները.
Տղամարդիկ 1-ին տուր
Գրիգորյան Կարեն – Անդրիասյան Զավեն` 1-0
Փաշիկյան Արման – Գաբուզյան Հովհաննես` 1/2 - 1/2
Սարգսյան Շանթ – Պետրոսյան Տիգրան Լ.` 1/2 - 1/2
ովհաննիսյան Ռոբերտ – Տեր-Սահակյան Սամվել` 1-0
Պետրոսյան Մանուէլ – Մարտիրոսյան Հայկ՝ 1/2 - 1/2
Կանայք 1-ին տուր
Գևորգյան Մարիա – Խաչատրյան Աննա՝ 1:0
Կուրսովա Մարիա – Ասատրյան Սոնա ՝ 1:0
Առաքելյան Նարե – Գալոյան Լիլիթ՝ 1/2:1/2
Մկրտչյան Մարիամ – Սարգսյան Աննա՝ 0:1
Ղուկասյան Սիրանուշ – Գաբոյան Սուսաննա՝ 1:0
լուսանկարը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի