Նյու Յորքի Քուինս շրջանի փողոցներից մեկը կարող է անվանակոչվել որպես «Հայկական ուղի»
Նյու Յորքի փողոցներից մեկը կարող է մոտ ապագայում անվանակոչվել որպես «Հայկական ուղի», այս մասին տեղեկացնում է ny1.com կայքը:
Աղբյուրը նշում է, որ Նյու Յորքի Քուինս շրջանում գտնվող փողոցը հայկական Սուրբ նահատակների եկեղեցու ներկայացուցչության նախաձեռնությամբ կարող է վերանվանվել հայ ժողովրդի պատվին:
«Դա արվում է նրա համար, որպեսզի մարդիկ հիշեն պատմությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու նրանց, ովքեր միշտ մեզ աջակցել են»,- լրատվամիջոցի հետ զրույցում շեշտել է եկեղեցու հովիվ Աբրահամ Մալխասյանը:
Հոգևորականը նշել է, որ սկսած 1950-ական թվականներից Նյու Յորքի Քուինս շրջանը տուն է դարձել ավելի քան 2000 հայերի համար:
Հայտնի է, որ Նյու Յորքի հանրային խորհրդի տրանսպորտի վարչությունն արդեն հաստատել է փողոցի վերանվանման առաջարկը, այժմ սպասվում է, որպեսզի այն հաստատվի նաև հանրային խորհրդի կողմից: