Վալենսիան ուժեղ էր Ժիրոնայից (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալյա» ստադիոնում ընդունեց «Ժիրոնային»:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1: Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց «Ժիրոնայի» կիսապաշտպան Կրիստիան Պորտուգեսը:
27-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց Խոնաս Ռամալյոն: 48-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Դանիել Պարեխոն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը:
Այս խաղից հետո «չղջիկները» վաստակած 37 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Ժիրոնան» 23 միավորով 10-րդ տեղում է: