NASA-ն հրապարակել է մոլորակի վրա ջերմաստիճանի անոմալիաների քարտեզը (լուսանկար)
ԱՄՆ դաշնային կառավարությանը պատկանող Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ NASA-ն հրապարակել է մոլորակի վրա ջերմաստիճանի անոմալիաների քարտեզը, գրում է korrespondent.net կայքը:
Դեկտեմբերի վերջն ու հունվարի սկիզբը զարմացրել են Կանադայի ու ԱՄՆ-ի բազմաթիվ շրջանների բնակիչներին արտասովոր ցուրտ եղանակի պատճառով, որն անցյալ տարիների համեմատ չափից ավել խիստ է եղել:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի արևմուտքում, Ալյասկայում, Եվրոպայում և Ասիայում այս տարի նկատվում է համեմատավար մեղմ ձմեռ, որն ավելի շատ գարուն է հիշեցնում:
Նշենք, որ այս ուսումնասիրությունը փորձագետներն անցկացրել են 2001-2010 թվականների համեմատությամբ:
Հիշեցնենք, որ անցնող շաբաթում արտասովոր ցուրտ եղանակի պատճառով Նյու Յորքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ, փակվել են քաղաքի բոլոր դպրոցները: Սաստիկ ցուրտն ու փոթորիկը կաթվածահար են արել նաև Տեխասից մինչև Մեն նահանգներ ընկած քաղաքների բնականոն կյանքը: