Facebook-ում Ռամզան Քադիրովի էջը հեռացվել է պատժամիջոցների պատճառով
Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունն արգելափակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հաշիվը՝ վերջինիս ԱՄՆ-ի պատժամիջոցային ցանկում հայտնվելու պատճառով: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս լուրը հաստատել են սոցցկայքի ներկայացուցիչները:
«Մենք տեղեկացել ենք և հաստատում ենք, որ հաշիվները պատկանում էին այն անձին, որն ընդգրկված է հատուկ կարգավիճակ ունեցող քաղաքացիների և ԱՄՆ-ի կողմից արգելված անձանց ցանկում, որոնց վրա ազդում են ԱՄՆ առևտրատնտեսական պատժամիջոցները: Այս առթիվ Facebook-ը իրավաբանական պարտականություն ունի ապաակտիվացնելու այդ անձի հաշիվները», - մեկնաբանել են ընկերությունից:
Հիշեցնենք, որ Քադիրովի հաշիվները Facebook-ում և Instagram-ում, որտեղ ավելի քան 4 մլն մարդ էր բաժանորդագրված, արգելափակվել են դեկտեմբերի 23-ին:
Քադիրովը միջադեպից հետո հայտարարել էր, որ դա արվել է ԱՄՆ_ի հրահանգով, ինչից հետո էլ գրանցվել էր Instagram-ի չեչենական տարբերակը հանդիսացող նոր հավելվածում: