ԱՄԷ-ի 3 քաղաքացու ազատազրկման են դատապարտել Իրանի օգտին լրտեսություն իրականացնելու համար
Արաբական Միացյալ Էմիրությունների 3 քաղաքացի 7-15 տարվա ազատազրկման է դատապարտվել Իրանի օգտին լրտեսություն անելու համար:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, Աբու Դաբիի Գերագույն վերաքննիչ դատարանը վճռել է, որ 28-ամյա էմիրաթցի զինվորականը տեղեկատվություն է փոխանցել իրանցի գործակալներին, որոնք աշխատելիս են եղել Աբու Դաբիում իրանական դեսպանությունում:
Բացի այդ դատարանը 10 տարվա ազատազրկման և հետագա արտաքսման է դատապարտել կնոջը` դատապարտյալ էմիրաթցուն օգնելու համար:
Նրանցից բացի Իրանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով 10 տարվա ազատազրկում և 30 000 դոլարի չափով տուգանք է սահմանվել 35-ամյա քաղաքացու նկատմամբ: Բացի այդ վեջինիս օգնականին՝ Բահրեյնի քաղաքացուն ևս երեք տարվա ազատազրկման են դատապարտել:
Մեկ այլ էմիրաթցի լրտեսություն անելու համար 7 տարվա ազատազրկման է դատապարտվել: