Իսպանիայի վարչապետը գոհ է մնացել Կատալոնիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Կատալոնիայում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջող են անցել և ընդգծել է Կատալոնիայում անկախացման կողմնակիցների նվազման փաստը:
«Ընտրություններն անցել են հարկ եղածի պես են անցել, օրենքի շրջանակներում և ընտրական իրավունքների հստակ պահպանման», - իսպանացի վարչապետին մեջբերում է La Vanguardia-ն:
Նա շնորհավորել է «Քաղաքացիներ» կուսակցության կատալոնական մասնաճյուղի ղեկավար Ինես Արիմադասին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Ձայների 99.89 տոկոս ձայների հաշվարկի արդյունքում Կատալոնիայի անկախացման կողմնակիցները 70 տեղ են ստացել 135 տեղանոց կատալոնական խորհրդարանում: «Կատալոնիայի ձախական հանրապետականները» 32 տեղ են ստացել խորհրդարանում, «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը 34 տեղ է ստացել: