Նոր Զելանդիայի Տարանակի հրաբուխը մարդու իրավունքներ է ստացել
Նոր Զելանդիայի իշխանությունները մարդու իրավունքներով իրավաբանական անձի կարգավիճակ են շնորհել երկրի արևմուտքում գտնվող Տարաբակի հրաբխին: Այս մասին հայտնում է New Zealand Herald-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կառավարությունը համաձայնագիր է ստորագրել տեղական ութ ցեղերի հետ: Փաստաթղթում ասվում է, որ իրենք միասին կխնամեն հրաբուխը:
Հակամարտությունների կարգավորման նախարար Էնդրյու Լիթլի խոսքով՝ պայմանագիրը լավագույն պաշտպանություն կծառայի բնական տեսարժան վայրի համար, որը շատ սիրված է զբոսաշրջիկների շրջանում:
Նոր հրամանագրի համաձայն՝ հրաբխին վնաս հասցնելը հավասարազոր կլինի ցեղին վնաս հասցնելուն: