«Ռոսսելխոզնադզորը» հետ է ուղարկել հայկական ձկնեղենի խմբաքանակը՝ փաստաթղթերի բացակայության պատճառով
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պատրաստի ձնաբուծական արտադրանքի խմբաքանակ է հետ ուղարկվել Հայաստան՝ արտադրության մասին անհրաժեշտ տվյալների բացակայության պատճառով:
«Մոսկվայի մարզի «Ռոսսելխոզնադզորի» վարչությունը «Դոմոդեդովո» օդանավակայանում կասեցվել է Հայաստանի Հանրապետությունից մատակարարվող 15.45 կգ ընդհանուր քաշով պատրաստի ձկնաբուծական արտադրանքի խմբաքանակի ձևակերպումը», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասվում է «Ռոսսելխոզնադզորի» վարչության մամլո հաղորդագրության մեջ:
Անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության փաստը գրանցվել է անասնապահական վերահսկման ընթացքում: «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցները որոշում են կայացրել արտադրանքը վերադարձնել տիրոջը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցները 710 կգ սառեցված ձկնեղեն և ծովամթերք են հետ ուղարկել Հայաստան: