Լոնդոնում սկսել են «սելֆիչինո» սուրճ մատուցել (լուսանկարներ)
Լոնդոնի սրճարաններից մեկում սկսել են «սելֆիչինո» սուրճ մատուցել: Այս մասին հայտնում է Metro News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հատուկ տպիչի միջոցով սուրճի կաթնային փրփուրի վրա պատկերվում է ցանկացած մարդու դիմանկար: Այս սուրճի մի բաժակն արժե մոտ 6 ֆունտ ստեռլինգ:
Նշվում է, որ սրճարանի հաճախորդները հատուկ հավելվածի միջոցով ներբեռնում են իրենց լուսանկարը, իսկ հաստատության աշխատակիցը պատկերում է այն սուրճի վրա՝ օգտագործելով սննդի ներկ:
Հատկանշական է, որ ամբողջ գործընթացի համար պահանջվում է չորս րոպե, և ըմպելիքը վաճառվում է միայն շաբաթ օրերը: