Լեգենդար փառատոններ, որոնք անպայման պետք է այցելել կյանքի ընթացքում (լուսանկարներ)
Մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում յուրովի են տոնախմբում և նշում ազգային ավանդույթ դարձած միջոցառումները: Այդ ավանդույթների շարքին են դասվում նաև փառատոնները, որոնց անցկացմանը մարդիկ սպասում են ողջ տարին: Այս մասին գրում է Bigpicture.ru-ն՝ ներկայացնելով նման փառատոններից ամենաուշագրավները:
1. Հոլի, Հնդկաստան
Գույների փառատոնը Հնդկաստանում անցկացվում է չարի նկատմամբ բարու հաղթանակի պատվին: Տոնակատարությունն սկսվում է Հոլիի նախօրեին խարույկ վառելով, այնուհետև փառատոնի մասնակիցները գունավոր փոշի են լցնում միմյանց վրա՝ ուրախություն և երջանկություն տարածելով ամենուր:
2. Լույսի ձմեռային փառատոն, Ճապոնիա
Ձմռան գալուստը նշվում է 7 մլն լուսադիոդային լամպերից ստեղծված զարդարանքներով:
3. Կառնավալ, Վենետիկ
1162-ին Վենետիկյան Հանրապետությունը հաղթահարել է ներխուժման փորձը: Այդ հաղթանակի պատվին Վենետիկի բնակիչները դուրս են եկել սուրբ Մարկոսի հրապարակ՝ ուրախանալու: Այսօր, հայտնի կառնավալով նշվում է Մեծ պահքի սկիզբը:
4. Տոմատինա, Բունյոլ, Իսպանիա
Իսպանական այս քաղաքում 1945 թվականից ի վեր տոնվում է միմյանց լոլիկներով «ռմբակոծելու, բարի ավանդույթը: Մեկ օրում ավելի քան 150 000 լոլիկ են նետում միմյանց վրա:
5. Օդապարիկների միջազգային փառատոն, Ալբուկերկե, ԱՄՆ
Օդապարիկների խոշորագույն փառատոնի ժամանակ ավելի քան 750 օդապարիկ է հայտնվում երկնքում: Միջոցառումը տևում է 9 օր:
6. Burning Man («Այրվող մարդ»), Նևադա, ԱՄՆ
Սա արվեստի և մշակույթի ամենամյա փառատոն է, որն անցկացվում է անապատում: Մեկ ամսվա ընթացքում մարդիկ հսկայական տաղավարներ և արձաններ են կառուցում, իսկ վերջում այրում են այդ տարվա խորհրդանշական հսկա քանդակը:
7. Լուսամփոփների փառատոն, Ասիա
Յուրաօրինակ փառատոնը հնագույն ժամանակներից նշվում է լուսնային օրացույցի առաջին ամսվա 15-րդ օրը:
8. Գարմա փառատոն, Ավստրալիա
Այդ փառատոնը կոչված է պահպանելու տեղաբնակների երգի ու պարի ավանդույթները:
9. Սապորոյի ձյունե փառատոնը, Ճապոնիա
Ամեն փետրվար ամսին 7 օր շարունակ միլիոնավոր մարդիկ այցելում են հարյուրավոր սառցե քանդակների այգին:
10. Փղերի փառատոն, Ջայպուր, Հնդկաստան
Փղերը հնդկական մշակույթի կարևորագույն մասն են կազմում, և ամեն տարի մարտին նրանց պատվին առանձին փառատոն է անցկացվում:
11. Ավազե քանդակների միջազգային փառատոն, Պորտուգալիա
Սա ավազե քանդակների խոշորագույն փառատոնն է աշխարհում: