ԱՄՆ-ում արագընթաց գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով մահացել է 3 և տուժել 77 մարդ
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի կամուրջներից մեկով անցնող արագընթաց գնացքի՝ ռելսերից դուրս գալու և ճանապարհի երթևեկելի հատվածի վրա ընկնելու հետևանքով մահացել է առնվազն 3 մարդ: Այս մասին հայտնում է The News Tribune-ը:
Նշվում է, որ վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել ավտոմեքենաների մի քանի վարորդ, որոնց վրա ընկել է գնացքը, սակայն նրանցից ոչ ոք չի մահացել:
Reuters գործակալությունը գրում է, որ միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է 77 մարդ:
«Գնացքում գտնվել է մոտավորապես 78 ուղևոր և անձնակազմի 5 անդամ», - նշել է Amtrak ընկերությունը, որին պատկանում է գնացքը:
NBC-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մահացածների մասին պաշտոնական տվյալներ դեռևս չկան:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Օլիմպիա և Լեյքվուդ քաղաքների արանքում: Գնացքի վերջին վագոնն ընկել է մայրուղու վրա՝ վնասելով մի քանի ավտոմեքենա: Մայրուղու վրա շարժումը մասնակիորեն դադարեցվել է: