Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Մայր Աթոռում շքանշանների հանձնման արարողություն է կայացել

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հավելելով.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» և «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանին և Սամվել Արսենյանին՝ ի գնահատություն երկրին և ժողովրդին մատուցած իրենց օգտաշատ ծառայությունների: 

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա երեկույթի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: 

Այնուհետև մեծարյալների գնահատարժան ծառայություններին անդրադարձան նրանց գործընկերներն ու մտերիմները: Պրն. Սուրեն Զոհրաբյանը ներկայացրեց Սամվել Արսենյանի եկեղեցանվեր իրագործումները: Երաժշտական ընկերության նախագահ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն անդրադարձավ Արզաս Ոսկանյանի վաստակաշատ գործունեությանը: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի փոխտնօրեն Սահականուշ Սահակյանը խոսեց Վիգեն Չալդրանյանի ստեղծագործական ուղու մասին: Ստեփան Ռոստոմյանի գնահատելի վաստակը ներկայացրեց պրոֆեսոր Աննա Արևշատյանը:

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակներն ու շքանշանները:

Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ներկայացրեց տիար Սամվել Արսենյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանից տեղեկացանք Տիրախնամ թեմին մատուցած Ձեր օգտաշատ ծառայությունների մասին: Գոհունակություն է Հայրապետիս համար, որ Դուք ինքնաբուխ սիրով հովանավորեցիք Գնդեվազ գյուղի Սուրբ Եղիշե մատուռի և մատաղատան կառուցման և տարածքի բարեզարդման աշխատանքները: Ձեր եկեղեցանվեր հանձնառությունը բարի վկայություն է Ձեր աստվածսիրության, ազգասիրության ու եկեղեցասիրության:

Մենք փառք ենք մատուցում Ամենախնամ Բարձրյալին, որ հավատավոր Մեր զավակները շարունակում են աստվածահաճո իրագործումներով առավել զորացնել ու պայծառացնել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

Մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայությանց բարձր գնահատանքով և սիրով ընդառաջ թեմակալ առաջնորդի խնդրանքին, Հայրապետական այսու կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը:

Վստահ ենք, որ մեր Եկեղեցու նկատմամբ Ձեր որդիական զգացումները պիտի շարունակվեն արդյունավորվել աստվածահաճո նորանոր գործերով՝ ի շահ սիրեցյալ մեր ժողովրդի և ի զորացումն համազգային մեր կյանքի»:

Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ընթերցեց Արզաս Ոսկանյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորաբար ասված է. «Գոհունակություն է Հայրապետիս համար անդրադառնալ հայ երաժշտարվեստի ասպարեզում շնորհաշատ հայորդուդ բեղմնավոր գործունեությանը: Կրթություն ստանալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Դուք երիտասարդ հասակից սկսեցիք ելույթները հայաստանյան ու արտերկրի բեմերում` Ձեր աստվածպարգև տաղանդի արգասիքները մատուցելով արվեստասեր հասարակությանը:

Իբրև երգահան` ստեղծագործական արդյունավոր գործունեությամբ հավաքեցիք ու մշակեցիք հարյուրավոր հայկական երգեր ու մեղեդիներ` ղեկավարելով ժողովրդական երգերի հավաքման բազմաթիվ գիտարշավներ Հայաստանի տարբեր շրջաններ ու բնակավայրեր: Վաստակաշատ Ձեր գործունեության տարիներին ստեղծեցիք ու ղեկավարեցիք նաեւ ժողովրդական համույթներ ու երգչախմբեր` ծառայելով ազգային երաժշտարվեստի պահպանման ու տարածման նվիրական առաքելությանը: 

Գնահատելի է Ձեր ավանդը երաժիշտների նոր սերնդի պատրաստության շնորհակալ գործում: Մանկավարժական նախանձախնդիր գործունեությամբ Դուք Ձեր սաներին փոխանցել էք Ձեր գիտելիքներն ու վարպետությունը` նրանց հաղորդ դարձնելով ազգային երաժշտության մաքուր ակունքներին: Մենք գոհունակությամբ ենք նաև անդրադառնում, որ Արարատյան Հայրապետական թեմի Մեր փոխանորդության տարիներին Դուք, որպես Հայորդյաց տների գեղարվեստական խորհրդի անդամ, ազնիվ ջանքեր եք ներդրել մանուկների ու պատանիների երաժշտական ձիրքերի զարգացման, մեր մշակույթի ու արվեստի հանդեպ սիրո զորացման համար:

Հայ արվեստի և մշակույթի անդաստանում Ձեր վաստակի բարձր գնահատանքով Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը»:

Մայր Աթոռի Քրաստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ներկայացրեց տիար Ստեփան Ռոստոմյանին շնորհված Հայրապետական կոնդակը, որում ի մասնավորի արձանագրված է. «Բարձրագույն կրթություն ստանալով Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում, Դուք լծվեցիք ստեղծագործ աշխատանքի` աստվածպարգև Ձեր կարողություններն ի սպաս բերելով արվեստի ճանապարհով Հայրենիքին ու հարազատ ժողովրդին ծառայելու առաքելությանը: Այսօր Ձեր կյանքի հոբելյանական հանգրվանը Դուք դիմավորում եք երաժշտական արվեստի ասպարեզում արդյունավոր վաստակով: Մեր երկրի մշակութային կյանքի զարգացմանը Դուք գովարժան ծառայություն մատուցեցիք նաև «Քսանմեկի հեռանկարներ» միջազգային փառատոնի հիմնադրումով, որի շնորհիվ արդեն ավելի քան մեկ ու կես տասնամյակ շարունակական ընթացքով Հայաստանում ելույթներ են ունենում աշխարհահռչակ երգիչներ ու երաժիշտներ՝ մեր ժողովրդին ներկայացնելով իրենց բարձրակարգ արվեստը:   

Մենք գոհունակությամբ Մեր բարձր գնահատանքն ենք հղում Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ մշտապես դրսևորած Ձեր անկեղծ սիրո ու նվիրումի համար, որ բարի արդյունավորմամբ դրսևորել եք նաև Ձեր գործունեության մեջ: Դուք երկար տարիներ անհոգնաբեկ աշխատանքով իրականացրեցիք «Շարական» շարքի հրատարակությունը, կազմակերպեցիք հոգևոր երաժշտության փառատոններ և հայ եկեղեցական երաժշտության գոհարները ներկայացրեցիք տարբեր երկրներում՝ ավանդ բերելով աշխարհում հա հոգևոր երգարվեստի հարուստ ժառանգության ճանաչմանը: 

Ուրախ ենք նաեւ, որ Դուք Ձեր ջանքերն ու կարողությունները ծառայեցրել եք երաժիշտների նոր սերունդի պատրաստության կարևոր գործին՝ երկար տարիներ դասավանդելով Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում:

Երգարվեստի անդաստանում Ձեր ավանդի բարձր գնահատանքով և սիրով ընդառաջ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ  Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խնդրանքին, Հայրապետական այսու կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը»:

Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ընթերցեց տիար Վիգեն Չալդրանյանին ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը, որում մասնավորապես ասված է. «Գոհունակություն է Հայրապետիս համար Մեր գնահատանքը բերել Ձեզ՝ մշակութային ասպարեզում մեր երկրին ու հավատավոր ժողովրդին մատուցած Ձեր երկարամյա արդյունավոր ծառայությունների համար: Կինոարվեստի հանդեպ սերը Ձեզ տակավին դպրոցական տարիներից տարավ «Հայֆիլմ»-ի կինոդերասանի ստուդիա, որտեղ անվանի ուսուցիչների առաջնորդությամբ առաջին քայլերը կատարեցիք կինոյի լայնահուն աշխարհում: Ձեր ուսումը ամբողջացրեցիք Երևանի Գեղարվեստաթատերական և Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտներում՝ գիտելյաց հարուստ պաշարով և ստեղծագործելու բուռն ցանկությամբ սկսելով Ձեր գործունեությունը՝ որպես դերասան, ռեժիսոր ու բեմադրիչ:

Այսօր տասնամյակների գովարժան վաստակն ու ձեռքբերումներն են զարդարում Ձեր կյանքի ընթացքը: Ձեր նկարահանած կինոնկարներն ու բեմադրած թատերական ներկայացումները կրում են Ձեր խոհական մտքի, հավատավոր ոգու ու հայրենասիրական զգացումների կնիքը՝ առանձնանալով հեղինակային յուրօրինակ ձեռագրով ու ճաշակով: «Ապրիլ», «Ձայն բարբառո», «Տեր ողորմեա», «Լռության սիմֆոնիա», «Ձայն լռության» և Ձեր բազմաթիվ այլ ստեղծագործությունները հարստացրել են հայ ժամանակակից կինոյի ժառանգությունը՝ նախանձախնդիր ու շնորհաշատ մտավորականի ճանաչում բերելով հավատավոր հայորդուդ և արժանացնելով Ձեզ հայրենական ու միջազգային պարգևների ու մրցանակների։

Ձեր գործունեության ընթացքին կարևորել եք նաև երիտասարդ սերունդի պատշաճ կրթությունը` մանկավարժական առաքելություն իրականացնելով Երևանի Թատրոնի ու Կինոյի պետական ինստիտուտում և Ձեր փորձն ու գիտելիքները սիրով փոխանցելով Ձեր սաներին։

Բարձր գնահատելով Ձեր մատուցած օգտաշատ ծառայությունները մեր երկրին ու ժողովրդին` Հայրապետական այսու կոնդակով շնորհում ենք Ձեզ  Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը»:

Կոնդակների ընթերցումից հետո Գարեգին Բ Վեհափառը Հայ Եկեղեցու շքանշաններով զարդարեց մեծարյալների կուրծքը: 

Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև շնորհընկալները` երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին Հայ Եկեղեցու ուշադրության և կարևոր գնահատանքի համար:

Երեկույթին երաժշտական կատարումներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի երգչախումբը և  «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան սաները:

Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին բարձր է գնահատում իր արժանավոր զավակներին, ովքեր իրենց կյանքն ամբողջապես նվիրել են իրենց առաքելությանը, աշխատանքին ու արվեստին` ապրելով ու արարելով հոգևոր արժեքներով և իրենց վաստակը ծառայեցնելով Հայրենիքին, ազգին և Ս. Եկեղեցուն:
Վեհափառ Հայրապետը համոզում արտահայտեց, որ շնորհված պարգևները պիտի դառնան խրախույս, ոգևորության նոր առիթ` նորանոր ձեռքբերումների ու ստեղծագործական իրագործումների, որոնցով պիտի առավել ևս հարստանա մեր ժողովրդի ազգային, մշակութային և հոգևոր կյանքը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին»: 

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о решении жилищного вопроса архангелогородцев



Жизнь

Волшебное путешествие в мир музыки и кино




Українські новини

Виставку «Світ Велетнів» в парку Боздош (м.Ужгород) продовжено до 30.06.2024 року



Новости 24 часа

Количество пользователей-инвесторов на платформе «Атомайз» превысило 72000



Game News

Microsoft reckons its new Prism x86 emulation for Arm PCs is as good as Apple's Rosetta



Москва

Песков: Визит Путина в КНДР готовится



News Every Day

LIV Golf’s Sergio Garcia misses out on U.S. Open spot, but still has chance to play



Настроение

Принцеса на горошине.



Москва

Финалисты Премии Сунгоркина посетили ОЭЗ «Технополис Москва»



Ольга Бузова

Ольга Бузова приехала в тульский пединститут



Москва

Порядка 144 км дорог и 17 мостов приведут к нормативам по БКД в Поморье



Ролан Гаррос

Стали известны соперницы россиянок в первом круге Открытого чемпионата Франции



Москва

Эксперт по семейному капиталу Светлана Петрова: «Мой путь предпринимателя был прямой, как стрела»



#123ru.net

Сеть клиник «Будь Здоров» подвела итоги первого квартала 2024 г.



Симферополь

Библиотечная лужайка «Хорошие книги читай – о жизни побольше узнай», к Общероссийскому дню библиотек.



Москва

«ИМЕНЕМ ЗАКОНА»: «СВЯТОЙ ЛЕНИН» ОТМЕНЯЕТ НАЛОГИ С ЗАРПЛАТ НАРОДА!



Москва

Собянин поздравил выпускников московских школ с праздником последнего звонка



Москва

Мария Шахова при поддержке ИРИ продолжает разрушать стереотипы о России



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Анализ российского рынка одноразовой биоразлагаемой посуды: итоги 2023 г., прогноз до 2027 г.





Путин в России и мире
Москва

Путин перед поездкой в Минск встретился с патриархом Кириллом


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин назвал продуктивными переговоры с Лукашенко в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Зеленскому приготовиться". В Киеве раскрыли, что задумал Порошенко


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Кристина Агилера

Певица Кристина Агилера в боди вышла на сцену после похудения



Москва

Порядка 144 км дорог и 17 мостов приведут к нормативам по БКД в Поморье

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net