Թենիսիստ Կարեն Խաչանովը մարզվում է Բարսելոնայում (լուսանկար)
Թենիսիստ Կարեն Խաչանովը միջմրցաշրջանի ընթացքում մարզվում է Բարսելոնայում,- տեղեկացնում է «Barcelona Open Banc Sabadell»-ի պաշտոնական կայքը:
Ըստ աղբյուրի` դեկտեմբերին Կարենին օգնում են խորվաթ մասնագետ Վեդրան Մարտիչը և իսպանացի Գալո Բլանկոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարենը մտադիր էր աշխատել Անդրեյ Ռուբլյովի հետ:
Նշենք, որ Կարենը գալիք տարին կսկսի Հոփմանի Գավաթով, որտեղ հանդես կգա Անաստասիա Պավլյուչենկովայի հետ նույն թիմում: