Ռոբոտը 3D տպագրությամբ 64 000 դոլարանոց տուն է հավաքում 8 ժամում (լուսանկարներ)
Սեփական ձեռքերով տուն կառուցելը կարևող է և՛ թանկարժեք լինել, և՛ ժամանակատար: Այս մասին գրում է Business Insider-ը՝ հայտնելով, որ մի շարք շինարարներ որոշել են ավտոմատացնել տան կառուցման փուլերը:
Ինչպես օրինակ, նոր ուկրաինական շինարարական ստարտափը 3D տպագրական ռոբոտ է օգտագործում փոքր չափսի տների մասերը պատրաստելու համար:
Ռոբոտ սարքավորումը կարող է պատեր, տանիք և հատակ ստեղծել 3D տպագրությամբ: Օրինակ, 40 քառ. մետր մակերես զբաղեցնող տունը ռոբոտի օգնությամբ ստեղծվել է 8 ժամում: Պատուհանների, դռների, խողովակների ու էլեկտրական համակարգի տեղադրմամբ արդեն զբաղվում են աշխատակիցները:
Կառուցման աշխատանքների ավարտին տները շարժական և ինքնակառավարվող են լինելու, ինչը նշանակում է, որ կառույցը կարիք չունի միանալու արտաքին էլեկտրական և ջրմուղ համակարգերին:
Ստարտափը գործունեություն ծավալել սկսել է 2017-ին և արդեն ավելի քան 8000 տան նախնական պատվերներ է ստացել Միացյալ Նահանգներում՝ միջինում 64 000 դոլար արժողությամբ: