Գյումրիում 16-ամյա տղան «նստատեղի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Նոյեմբերի 26-ին, Գյումրի քաղաքի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» «նստատեղի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի երեխա է տեղափոխվել։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Հ. Գ.-ն է։
Հիվանդանոցում բժիշկները Ոստիկանությանը հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ բացատրություն տալու։
«Կարճ ժամանակ անց Կումայրիի ոստիկանները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզել են, որ Հ. Գ.-ին նույն օրը երեկոյան իրենց տան բակում կատակելիս իր մոտ եղած գրպանի ծալովի դանակով անզգուշաբար հարվածել է Գյումրի քաղաքի բնակիչ՝ տեղի թիվ 18 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Դ. Պ.-ն։
Փաստի առթիվ ՈստիկանությանԿումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Դ. Պ.-ն հանձնվել է ծնողների հսկողությանը»,– հայտնում է կայքը։