Չինաստանում տղամարդը խեղդվել է՝ փորձելով ապահովագրություն ստանալու համար խորտակել իր ավտոմեքենան
Չինաստանի բնակիչը խեղդվել է՝ փորձելով ճանապարհատրանսպորտային պատահար իմիտացնել և ապահովագրություն ստանալու համար գետի մեջ խորտակել Jaguar մակնիշի իր ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Рaper-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Լի ազգանունով 39-ամյա գործարարը որոշել է վթար իմիտացնել, երբ իմացել է, որ ապահովագրական վճարումները զգալիորեն գերազանցում են սովորական գումարը վաճառքի դեպքում: Ավտոմեքենան գնվել է հինգ տարի առաջ, և այժմ դրա արժողությունը գնահատվում է 400 հազար յուան (մոտ 60 հազար դոլար), այնինչ երբ ապահովագրության գումարը հասնում է 500 հազար յուանի (մոտ 75 հազար դոլար): Այս պատճառով գործարարը որոշել է խորտակել ավտոմեքենան և ապահովագրություն ստանալ:
Նշվում է, որ տղամարդը մանրակրկիտ կերպով պլանավորել է վթարը: Առաջին փուլում նա օգտագործել է սարքավորում, որը թույլ է տվել իրեն հեռվից կառավարել ավտոմեքենան բջջային հեռախոսի միջոցով, որով և նա խորտակել է փոխադրամիջոցը Չժեցյան նահանգի Վենլին բնակավայրի մոտակայքում գտնվող գետի մեջ: Դրանից հետո նա իր 29-ամյա ծանոթի հետ ցատկել է գետի մեջ:
Նրանց պլանի համաձայն՝ աղջիկը պետք է անմիջապես դուրս գար ափ, իսկ տղամարդն ուղղվեր ավտոմեքենայի մոտ՝ հեռակարավարման սարքավորումը հեռացնելու համար: Այնուհետև աղջիկը պետք է ոստիկանություն կանչեր այն բանից հետո, երբ ավտոմեքենայի տերը նույնպես դուրս կգար գետի ափ:
Աղջիկը պետք է պատմեր ոստիկանության աշխատակիցներին, որ ինքն է եղել ավտոմեքենայի ղեկին և ՃՏՊ-ի մեջ ընկել: Նրա մեղսակցի խոսքով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները շատ ավելի հեշտ կհավատային, որ վթարի է ենթարկվել կինը:
Սակայն տղմաարդը դուրս չի եկել ջրից չափազանց երկար ժամանակ, և աղջիկը որոշել է օգնություն կանչել: Տեղացիներն օգնել են գտնել Լիին ջրի մեջ, սակայն նա մահացել է շտապօգնության ժամանումից առաջ: Կնոջ կարծիքով՝ նա մնացել է ավտոմեքենայի մեջ՝ փորձելով հանել հեռակառավարման սարքավորումը:
Դեռևս անհայտ է՝ արդյուք աղջիկը որևէ պատիժ կկրի, սակայն պարզվել է, որ ապահովագրական ընկերությունն այս դեպքում որևէ փոխհատուցում չի տրամադրում: