Պետեր Բոս. Երկրորդ խաղակեսում «Բորուսիան» չցանկացավ ֆուտբոլ խաղալ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Պետեր Բոսը հիասթափված է «Շալկե-04»-ի հետ խաղի արդյունքից:
Նշենք, որ «իշամեղուները» «Շալկե-04»-ի հետ խաղը չեն կարողացել հաղթական ավարտով եզրափակել՝ հանդիպման ընթացքում հաշվի մեջ առաջ լինելով 4:0 հաշվով.
«Այս պահին դժվար է ինչ-որ վերլուծություն անել և հաղթահարել այս պահը: Մենք հիասթափված ենք: Եթե դու առաջին խաղակեսից հետո հաղթում ես 4:0 հաշվով, ապա իրավունք չունես հանդիպումն ավարտել նման կերպ:
Այժմ պետք է թիմը շարունակի հավատալ իր ուժերին: Ես մարտիկ եմ և չեմ պատրաստվում հանձնվել:
Երկրորդ խաղակեսում «Բորուսիան»» հրաժարվեց ֆուտբոլ խաղալ: Մենք շատ արագ էինք գնդակը կորցնում, իսկ մրցակիցը չափազանց հեշտ էր գրավում մեր դարպասը»- մարզչի խոսքերը մեջբերում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը: