Պուտինը ստորագրել է լրատվամիջոցների համար օտարերկրյա գործակալի կարգավիճակի մասին օրենքը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լրատվամիջոցներին վերաբերող օրենք է ստորագրել օտարերկրյա գործակալի մասին: РИА Новости-ի հաղորդմամբ՝ փաստաթուղթը հրապարկվել է իրավարար տեղեկատվության ինտերնետ պորտալում:
Ավելի վաղ օրենքը հավանության էր արժանացրել Դաշնային խորհուրդն ու Պետդուման: Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից:
Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրյա գործակալ կարող է դառնալ ցանկացած արտասահմանյան լրատվամիջոց, որը ֆինանսավորում է ստանում արտասահմանից: Միևնույն ժամանակ որոշակի պարբերականներ կամ հեռուստաընկերություններ օրենքում չեն մատնանշվում:
Արդարադատության նախարարությունն է որոշելու, թե ում ճանաչի որպես օտարերկրյա գործակալ: Այդ լրատվամիջոցներն ստիպված կլինեն հարկ եղածի պես կազմել իրենց նյութերն ու հաշվետվութուն ներկայացնել: