Բրյուսելում զանգվածային անկարգություններ են սկսվել. ամբոխը գրոհել է ոստիկանական բաժանմունքը (տեսանյութեր, լուսանկարներ)
Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում չորեքշաբթի երեկոյան բողոքի զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, սոցցանցերում հրապարակված տեսանյութերում պատկերված է, թե ինչպես են երիտասարդների խմբերը գրոհում ոստիկանական բաժանմունքը: Հարյուրավոր երիտասարդներ հավաքվել են ոստիկանական կառավարման շենքի մոտ և քարեր են նետել շենքի ուղղությամբ:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ քաղաքի կենտրոն են ուղարկվել ոստիկանության հատուկ ջոկատները: Փակվել են քաղաքի մետրոյի կենտրոնական կայարաններից մի քանիսը:
Ագրեսիվ ամբոխը կողաշրջում է ավտոմեքենաները, կոտրում ցուցափեղկերի ապակիները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իրադարձությունների կենտրոն է դարձել հրապարակներից մեկը, որտեղ սոցիալական ցանցերում հնչած կոչի համաձայն՝ հավաքվել են տեղացի ռեփ-աստղի երկրպագուները: Մանրամասներ չեն հաղորդվում: