Մոսկվայի բնակչուհին դանակահարելով սպանել է 4-ամյա տղային և ինքնասպանություն գործել
Մոսկվայի բնակչուհին դանակահարելով սպանել է իր 4 տարեկան երեխային և ինքնասպանություն գործել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նրանց մարմինները հայտնաբերվել են Պոդոլսկիե Կուրսանտի փողոցում գտնվող բնակելի շենքի բնակարաններից մեկում:
Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ կնոջ և նրա երեխայի դիակի մոտ մահից առաջ թողած գրություն է հայտնաբերվել:
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները. միջադեպի հանգամանքները և մանրամասները պարզվում են: