Երիտասարդ ամերիկացին $10 000 է առաջարկում նրան, ով կկարողանա իր համար ընկերուհի գտնել
Կալիֆոռնիայում գործող ընկերության երիտասարդ տնօրենն ընկերուհի է փնտրում իր համար և 10 000 դոլար է առաջարկում ցանկացած մեկին, ով կկարողանա իրեն ուղղորդել ճիշտ ուղղությամբ:
Ինչպես գրում է Oddity Central-ը, Ջո Կոհեն անունով երիտասարդը նաև 2000 դոլար է առաջարկում յուրաքանչյուրին, ով կկարողանա իրեն ծանոթացնել մեկի հետ, ով իր համար ընկերուհի կգտնի:
30-ամյա Կոհենը ժամադրության հայտարարություն է տեղադրել իր բլոգում՝ բացատրելով, թե ինչու է դիմել նման մեթոդի ընկերուհի գտնելու համար, ինչպես նկարագրել է իրեն: Նա ընդգծել է նաև, որ կվճարի հիշատակված գումարը, եթե կարողանա նոր ընկերուհու հետ հանդիպել առնվազն 4 ամիս:
Կոհենը դժվարությամբ է ծանոթանում կանանց հետ, քանի որ նորեկ է Հարավային Կալիֆոռնիայում և սոցիալական ծանոթությունների շրջանակներ չունի:
Երիտասարդը նշել է, որ կանանց հետ ծանոթություն հաստատելու բազմաթիվ փորձերից և ոչ մեկը չի բերել երկարատև հարաբերությունների: