Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Այն իրավական ուժ չունի. Ռիչարդ Կիրակոսյանը՝ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրում հնարավոր հակահայկական ձևակերպումների մասին

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանը ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում իր ցանկալի ձևակերպումները տեսնելու համար պատրաստ է «դրամա և թատրոն» խաղալ և կարող է անգամ սպառնալ սաբոտաժի ենթարկել գագաթնաժողովը, սակայն միևնույն ժամանակ նկատեց, որ այդ երկրի «դատարկախոսությունը» չի աշխատի․ Ադրբեջանը շատ է թուլացել եվրոպական դիվանագիտական արենայում և երկրորդ՝ Եվրամիությունն ինքնին կարիք ունի, որ գագաթնաժողովը հաջողի:Նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի տեքստում ձևակերպումների հետ կապված մտահոգությունների շուրջ Tert.am-ը զրուցել է Ռիչարդ Կիրակոսյանի հետ։

-Պարո՛ն Կիրակոսյան, հիմա, երբ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագիրը Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ստորագրվելու է, մտահոգությունները դրա վերաբերյալ վերացել են: Հիմա արդեն կասկածներ են առաջացել գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի տեքստի հետ կապված՝ մտավախություն կա, որ հռչակագրում տեղ կգտնեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հայկական դիրքորոշմանը վնասող ձևակերպումներ:

Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է, որ Եվրամիությունը հռչակագրում աջակցի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները՝ ԱլԳ երկրների հակամարտությունների պարագայում (պետք է հաշվի առնել, որ այդ սկզբունքները բխում են Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի շահերից):

-Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրմանը պատրաստվելիս կային մտահոգություններ՝ դրա հետաձգման հետ կապված: Եվ չնայած դեռևս կան որոշ կասկածներ, որ ՀԸԳՀ-ի ստորագրումը հնարավոր է հետաձգվի, ուշադրությունը համաձայնագրից տեղափոխվել է գագաթնաժողովի հռչակագրի վրա:

Նախևառաջ պետք է նկատել, որ կարևոր չէ, թե ինչ է կատարվելու նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ գագաթնաժողովին, ցանկացած հետաձգում իր ազդեցությունը չի ունենա համաձայնագրի վրա:

Հայաստանը կարողացավ վերականգնել Եվրոպայի վստահությունը և «հազվագյուտ երկրորդ հնարավորությունը», կարողացավ նախաստորագրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 2017-ի մարտին: Իսկ նոր ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ը ներկայացնում է թարմ մեկնարկ կողմերի միջև հարաբերությունները խորացնելու համար՝ չնայած Հայաստանի կողմից Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և Ասոցացման համաձայնագրի ստորագրման վիժեցմանը: Չնայած եղած դժվար և բարդ համատեքստին, երկուսն էլ՝ և՛ ԵՄ-ն, և՛ Հայաստանը ցուցադրել են անհրաժեշտ քաղաքական կամք՝ նոր համապարփակ համաձայնագիրը ստորագրելու համար: Այս պարագայում պետք է հաշվի առնել Հայաստանի պարտավորվածությունները և սահմանափակումները որպես Եվրասիական տնտեսական միության անդամ:

Երկրորդ դիտարկումն այն է, որ չնայած հայաստանյան դիվանագիտությունը ներգրավված է և պետք է ներգրավված լինի տեքստի կազմման հետ կապված կառուցողական բանավեճում՝ գագաթնաժողովի հռչակագիրը իրավական ուժ չունի, և նրա նշանակությունը սահմանափակ է:

Իմ անհանգստության քիչ լինելը նաև պայմանավորված է այն փաստով, որ վերջին ամիսներին Ադրբեջանի հասարակական դիրքն ու դիվանագիտական հեղինակությունը բավականին թուլացել է: Այս ամիսների ընթացքում եղած լուրջ սկանդալները, Ադրբեջանի հետ կապ ունեցող կոռուպցիոն դեպքերը և մի շարք պատմությունները՝ Ադրբեջանի կողմից եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու մանրամասներով, միայն քայքայեցին Ադրբեջանի դիրքորոշումը՝ դրանով իսկ նվազեցնելով ցանկացած վտանգ ու ռիսկ Հայաստանի և Ղարաբաղի համար:

-Դուք այնուամենայնիվ կարծո՞ւմ եք, որ Ադրբեջանը փորձելու է այդ սկզբունքներն ամրագրել հռչակագրում: Արդյոք նա կհաջողի՞ այդ հարցում:

- Սա լավ հարց է հիմնականում մեկ պատճառով՝ Ադրբեջանն անկանխատեսելի չէ, իսկ նրա «դիվանագիտական ռազմավարությունը» ո՛չ դիվանագիտություն է, ո՛չ էլ ռազմավարություն: Ավելի շատ, այն մաքսիմալիստական է և զուրկ է տրամաբանությունից կամ խոհեմությունից, քանի որ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների հնարավոր հաջողությունը բարդ մարտահրավեր են դառնում Ադրբեջանի համար:

- Մենք 2015 թվականի Ռիգայի գագաթնաժողովին ունեցանք պրակտիկա, երբ Ադրբեջանը հրաժարվում էր ստորագրել ամփոփիչ հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումների պատճառով: Այս անգամ ի՞նչ կարելի է սպասել Ադրբեջանից:

-Նորից պետք է ասեմ, որ Ադրբեջանն այնքան անկանխատեսելի է, որքան էմոցիոնալ հարցերի քննարկման դեպքում, և դա քչացնում է անհրաժեշտ համբերությունը դիվանագիտությունում հաջողության հասնելու համար: Այս պատճառներով նրանք կփորձեն դրամա կամ թատրոն խաղալ, և կարող են սպառնալ սաբոտաժի ենթարկել գագաթնաժողովը, բայց այդ «դատարկախոսությունը» չի աշխատի շատ պարզ պատճառով՝ Ադրբեջանը շատ է թուլացել եվրոպական դիվանագիտական արենայում, և երկրորդ՝ որովհետև Եվրամիությունն ինքնին կարիք ունի, որ գագաթնաժողովը հաջողի:

-Նկատելի է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մտահոգություններ ուներ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի հետ կապված: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ կանխելու համար Ադրբեջանի ցանկությունների իրականացումը: Կարծում եք՝ հիմա Հայաստանն ինչ-որ բան նախաձեռնո՞ւմ է:

-Չնայած որ ես տեղեկացված չեմ բանակցությունների մանրամասներից, բայց վերևում նշածս պատճառներով պայմանավորված՝ ես ավելի վստահ եմ Հայաստանի դիվանագիտական հնարավորությունների վրա, և ինչպես պարոն Աշոտյանը, տեսնում եմ սպառնալիք ոչ թե մեր սեփական դիվանագիտական կորպուսից, այլ՝ Եվրամիության կասկածելի ընկերներից, ինչպես օրինակ՝ Հունգարիայից:

Այնուամենայնիվ ակնհայտ է, որ Հայաստանն ԱլԳ գագաթնաժողովից ավելի շատ դիվանագիտական շահաբաժիններ կունենա և կկարողանա Համապարփակ և ընդլայնված շրջանակային համաձայնագրի միջոցով փրկել ու փրկարար դառնալ Եվրամիության Արևելյան գործընկերության համար՝ Եվրամիությանը հազվադեպ հաջողություն հաղորդելու համար, ինչպես երևում է Հայաստան-Եվրամիություն ստրատեգիական համաձայնագրից:

 

 

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70



VIP

Галина Янко: главные традиции и приметы Пасхи






Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Погода на 9 мая в Москве и по России: Синоптики пугают аномальными холодами





Путин в России и мире
Москва

А броня, как у вертолета: какие автомобили предпочитает Владимир Путин


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко: Белоруссия реагирует на обострение обстановки вблизи границ страны




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В США прокомментировали подготовку покушения на Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Поклонники в печали! Анастасию Волочкову засняли на Мальдивах в трауре



Москва

Сколько стоит «жизнь у воды» в ТиНАО

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net