Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Բասենի գյուղապետն ինքնաառաջադրվել է և կպայքարի ՀՀԿ-ի աջակցությունը վայելող ՀՅԴ-ական թեկնածուի դեմ

Շիրակի մարզի 8 համայնքների միավորումից՝ Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, ձևավորված Ախուրյան համայնքում առաջադրվել է 6 թեկնածու: Համայնքի ղեկավարի թեկնածուներ են ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանը, Ախուրյանի գործող համայնքապետ ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը, ինքնաառաջադրված թեկնածուներից են Բասենի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանը, անկուսակցականներ Լևոն Գեղամյանը, Գերասիմ Համբարյանն ու Վանիկ Մկրտչյանը:

Tert.am-ը զրուցել է թեկնածուներից «Կանաչ գյուղ» տիտղոսին արժանացած Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանի հետ, ով 2013-ից զբաղվում է գյուղում  վերականգնվող էներգիայի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրմամբ  և չնայած, ինչպես ինքն է ձևակերպում, հեղափոխական ներդրումներ է գյուղում արել, բայց առաջադրվել է առանց իր կուսակցության՝ ՀՀԿ–ի աջակցության:

-Պարո՛ն Պետրոսյան, արդեն իսկ նշվում  է, որ Ախուրյանում բավական թեժ ընտրություններ են սպասվում, որտեղ հիմնական մրցակցությունը ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական թեկնածուների մեջ է: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ՀՀԿ–ն աջակցում ոչ թե Ձեզ, այլ ՀՅԴ–ի թեկնածուին: Եվ ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները: 

-Ես առաջադրման օրվանից իմ շանսերը բավական բարձր եմ գնահատել՝ հաշվի առնելով իմ կատարած  աշխատանքները. դա է իմ շանսերի հիմնական գրավականը: Ես ո՛չ հնարավորություններ ունեմ ֆինանսական, ո՛չ տնտեսական մեծ լծակներ ու ազդեցություններ ունեմ, և փաստորեն կուսակցական աջակցություն էլ, այո, չունեցա, դրա համար իմ հիմնական շանսերը գնահատում եմ իմ կատարած աշխատանքներով: Իմ համայնքում արված աշխատանքները ճանաչում բերեցին համայնքին ամբողջ Հայաստանում և գրեթե չկան համայնքներ, որ չիմանան Բասենի փոփոխությունների մասին: Բասենը հիմնականում այս պահին ՀՀ-ում առաջատար համայնք է, որտեղ փորձացուցադրական տարածքներում կարողացանք օրգանական թափոններից բիովառելիք ստանալ: Ի՞նչն է մեր հաջողության գրավականը, որ մեր փորձացուցադրական տարածքները չեղան լոկ ցուցադրության համար, այլ ներկա պահին ոչ միայն մեր համայնքում, արդեն տարբեր համայնքներում են սկսել կիրառել: Օրինակ՝ Լոռվա մարզում մեզ հրավեր են ուղարկում՝ նույն այդ վառելիքի արտադրությունը կազմակերպելու համար, Տավուշի մարզում, Արմավիրի մարզում ևս: Այսինքն՝ առաջամարտիկը մենք ենք եղել և շատ ուրախ ենք, որ մեր աշխատանքները շարունակություն ունեցան: Օրինակ՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համատեղ և «Բասեն» զարգացման հիմնադրամի հետ միասին ջրատաքացուցիչներ տեղադեցինք և ներկա պահին էլ իրականցվում է:  

-Հենց այդ նույն ծրագրերով էլ առաջադրվե՞լ եք Ախուրյանում, որ Բասենից բացի մյուս համայնքները ևս ունենան վերականգնվող էներգիա:       

-Դա ինձ հոգեհարազատ  ուղղություն է. դեռ պատանեկան տարիքում եմ օգտագործել վերականգնվող էներգիան, բայց այստեղ միայն այդ ոլորտում չէ, որ հաջողություն ենք հասել, նաև գյուղատնտեսության ոլորտում ենք փոփոխությունների գնացել՝  փորձում ենք ջերմոցային տնտեսություն տեղադրել, կաթիլային համակարգով, ջերմային ֆոներով, բիովառելիքով ջեռուցման տարբերակ ենք առաջարկել:  Մանկապարտեզում նոր տեխնոլոգիաներով բիովառելիքով ավտոմատ  համակարգ ենք տեղադրել, այսինքն՝ ոչ միայն վեարկանգնման ոլորտում, այլ նաև կենցաղում ենք հեղափոխություն նախաձեռնել ու իրականացրել:  

- Ասացիք, որ հեղափոխական ծրագրեր եք արել, բայց չասացիք, թե ի՞նչու այդ դեպքում ՀՀԿ-ն նախընտրեց չաջակցել նման օրինակելի գյուղապետին:

- Այդ հարցը պետք է ինձ չտաք, ես ինչ խոսում եմ, դեռ արածից քիչ մասն եմ կարող ներկայացնել այս պահին, դա իմ  խնդիրը չէ: Կուսակցությունը նպատակահարմար է գտել, որովհետև այնտեղ քաղաքական որոշումներ կան, քաղաքական կոալիցիա կա, և այդ կոալիցիայի մեջ իրենք իրենց հարցերն ունեն, դա ինձ չպետք է ուղղեք, ես առաջադրվել եմ իմ երկրում  իմ ունեցած ներուժն ու իմ  երիտասարդությունը ներդնելու, իմ իրականացրած գործը տարածելու համար: Բոլոր կուսակցություններն էլ ձգտում են երկրի զարգացմանը, հիմա այս պահին կուսակցությունը որոշել է այդպես: Ես իմ որոշումն ունեմ, չեմ տրվել նրանց որոշմանն այդ պահին, բայց չգիտեմ, կուսակցության խնդիրն է:

-Այսինքն՝ ՀՀԿ-ն նման քայլի է դիմել, որպեսզի չնեղացնի՞ կոալիցիոն գործընկերոջը, չնայած լավ իմանալո՞վ Ձեր ներուժը:  

- Ոչ, Դուք այդպես ներկայացրեցիք, իհարկե իրենք հենց այս պահին պաշտպանում են իրենց կոալիցիոն գործընկերոջ թեկնածուին, նպատակահարմար  չեն գտել իրենց ՀՀԿ-ական թեկնածուին պաշտպանել՝ գուցե հաշվի առնելով, որ Ախուրյան համայնքը հզոր է, Ախուրյանի ՀՅԴ-ական թեկնածուն բավական տարիների՝ 20-21 տարիների փորձ ունի, ինչ-որ ձևով ճանաչված է, և տվյալ  համայնքի բնակիչները, քանի որ ընտրելու են տվյալ համայնքին, հենց դա են համարել հիմքը, որ հենց այդ ուղղությամբ շարժվի: Բայց ես իմ առաջադրմամբ փորձում եմ ապացուցել, որ այդ կարծրատիպն էլ է փշրված, չի կարելի նման մոտեցմամբ առաջնորդվել:  

-Պարոն Պետրոսյան, այլ կերպ ասած, Ձեր ինքնաառաջդրումով դուրս եք գալիս Ձեր հարազատ կուսակցության՝ ՀՀԿ–ի դե՞մ:

-Ձեր հարցը մի քիչ պրովոկացիոն է (ծիծաղում է –հեղ.): Ես չեմ կարող դուրս գալ մի հզոր կուսակցության դեմ, ում ամբողջ ժողովուրդը ձայն է տվել, ու կուսակցությունը հիմա ղեկավարում է մեր երկիրը, և վարում է արտաքին քաղաքականություն, որը շատ կարևոր է: Ես կարող է՝ դուրս եմ եկել ինձ համար որոշակի կարծրատիպերի դեմ, և կարող եմ ապացուցել, որ չի կարելի հաշվել, որ եթե մարդը երկար տարիների փորձ ունի, կամ ինչ-որ ձևով շատ ընտրազանգված ունի, կարելի է նրան պաշտպանել: Ես առաջարկում եմ ղեկավարի իմ տեսակը, իսկ դա այն է, որ ես չեմ լինելու ղեկավար, ղեկավարելու է ինձ ժողովուրդը: Ես կարող եմ լինել այդ 8 համայնքային տնտեսության համար կառավարիչ, իսկ ղեկավարի համար իրենք գիտեն: Ես փորձելու եմ փշրել այն կարծրատիպը և ցույց տամ, որ իմ կատարած աշխատանքները հետագայում լուրջ հետք են թողելու մեր երկրի ապագայի վրա:   

-Իսկ Դուք սեփական կուսակցությունից վիրավորված չե՞ք, որ Ձեր այդքան աշխատանքը չգնահատեց: Գուցե՞ ժամանակն է դուրս գաք ՀՀԿ-ից և առանց այդ կուսակցության փորձե՞ք առաջ տանել Ձեր ծրագրերը:   

-Հասկանում եմ, բայց քանի որ ես նախկինում եղել եմ կուսակցական ու ներկա  պահին էլ Գարեգին Նժդեհի կարգախոսը իմ սրտին մոտ է, ես չեմ նեղվում նման որոշումներից: Իմ աշխատած 8-9 տարիներին Նժդեհի կարգախոսով եմ առաջնորդվել ու հասկացել եմ, Նժդեհի խոսքերը ինձ հոգեհարազատ են՝ որ իմ հոգին ունի զույգ հենարան՝ Աստված և հայրենիք, ես էլ այդպես եմ մտածում: Ես Աստծով եմ առաջնորդվել և որքան էլ զարմանալի է՝ ես Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, չեմ ունեցել լուրջ հնարավորություններ ֆինանսական, բայց ժողովուրդը ինձ վստահել է, և ուժ եմ գտել իմ մեջ ու նման սուղ հնարավորություններով նման խնդիրներ ունեցող համայնքի մեջ կարողացել հաջողությունների հասնել: Հետո էլ իմ հայրենիքը ինձ համար թանկ է, ես այս ամեն ինչն անում եմ, որ իմ հարևանը, բարեկամը, հարազատը չթողնի հեռանա հայրենիքից, որովհետև ինչքան երկիրը դատարկվում է, այնքան մենք ենք խոցելի դառնում: Ես պաշտպանության երկրորդ գծում՝ զինվորի թիկունքում եմ իրականացնում իմ պաշտպանությունը:

-Իսկ Ձեզ չի՞ ճնշում է քաղաքական որոշումը, որ արդեն վերևից որոշում կա և հնարավոր է ընտրության դեպքում քաղաքացիները առաջնորդվեն ոչ թե աշխատանքով, այլ ուղղորդվեն:

- Իհարկե, բնականաբար, գործող գյուղապետերն ունեն որոշակի փորձառություն, որոշակի կատարած աշխատանքներ, որոշակի լծակներ ու ազդեցություններ ու հետո դրանից բացի քաղաքական հայտարարություններն ինչ-որ բան հուշում են, բայց դրանից ոչ մեկից չեմ վախենում, որովհետև ես եթե իմ համայնքում նախկինում ունեի 7 թեկնածու, որոնց հետ պայքարել եմ, ու ազգությամբ եղել եմ ամենափոքրը, 20-30 հոգի եմ ունեցել, բայց բնակիչներն ինձ տվել են բացարձակ մեծամասնություն, դա հիմք է տալիս ինձ համոզվելու, որ այդ կարծրատիպը փշրված է: Իմ աշխատանքով ցույց եմ տալիս, որ շատ դեպքերում այդ «դաբռոյական» կոչերը կեղծ տեղեկություններ են, թե հարցերը վերևից է լուծված, խնդիր չունենք՝ վերևից են ասել,  դա երկրորդական է, այդ «դաբռոն» կոպիտ ասած ժողովուրդն է տալիս: Եթե այդ «դաբռոն» կա, ինչու պետք է ես այսօր գնամ ժողովրդի ոտքերը ընկնեմ՝ ասեմ ինձ ձայն տվեք ես էս կանեմ, էն կանեմ: Եթե «դաբռո» ունենայի, այդ դեպքում կգնայի տանը կպառկեի, կասեի մեկ է, ունեմ, այսինքն՝ դրանք բոլորն իմիտացիաներ են, իբր կանք, հզոր ենք, և ես այն վստահությամբ եմ գնում, որ ժողովուրդն է որոշողը: Կարևորը, որ ցանկացած ընտրությունից հետո չփոշմանեն: Բոլորին էլ մրցակից եմ համարում ես դեմ չէի լինի նստենք ու խոսենք սեղանի շուրջ, որովհետև 17 000 բնակչի ճակատագրի հետ ի վերջո գործ ունենք:

 

 

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

В Архангельске завершился первый этап Кубка России по пляжному волейболу



Жизнь

Экзаменационный центр «Воронеж-НК» на базе Воронежского ТРЗ Желдорреммаш сертифицирует до 200 дефектоскопистов ежегодно.






Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Жителей Москвы предупредили об аномально холодной погоде





Путин в России и мире
Москва

Валентин Коновалов Хакасии примет участие в церемонии инаугурации Владимира Путина


Лукашенко в Беларуси и мире
Минск

Польский судья отказался от должности и попросил защиты у Лукашенко. Он обвинил Варшаву в нечестной политике




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Булат Окуджава

Программу к 100-летию Булата Окуджавы представят псковичам 13 мая 



Москва

Акция «Улица Героев»: чтобы память жила

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net